Վրաստանում 5 հոգուց բաղկացած ընտանիքի կենսաապահովման նվազագույն բյուջեն մոտ 150 դոլար է
Վրաստանի վիճակագրության դեպարտամենտը հրապարակել է կենսաապահովման նվազագույն բյուջեի 2017թ-ի հոկտեմբերի տվյալները:
Ստացվել է, որ միջին վիճակագրական սպառողին ապրելու համար 154 լարի և 10 թեթրի (մոտ $60) է անհրաժեշտ: Եվ դա 4.6 լարիով (մոտ $1,5) ավել է, քան սեպտեմբերին էր: Եվ 12.3 լարիով (մոտ $5) ավել է, քան պաշտոնական վիճակագրությունն անհրաժեշտ էր համարում 2016թ-ի հոկտեմբերին ապրելու համար:
Վիճակագրության ծառայությունը կենսաապահովման նվազագույն բյուջեի տվյալներ է առաջարկում տարբեր տեսակի ընտանիքների համար.
մեկ հոգուց բաղկացած ընտանիք՝ 154 լարի 10 թեթրի,
երկու հոգուց բաղկացած՝ 246 լարի 40 թեթրի,
երեք հոգուց՝ 277 լարի 40 թեթրի,
4 հոգուց՝ 308 լարի 20 թեթրի,
5 հոգուց՝ 346 լարի 80 թեթրի,
6 և ավելի անդամից՝ 409 լարի 90 թեթրի:
Այսպիսով, ստացվում է, որ հինգ հոգուց բաղկացած ընտանիքի յուրաքանչյուր անդամին ապրելու համար անհրաժեշտ է 69 լարի 36 թեթրի:
Ով և ինչպես է սահմանում կենսաապահովման նվազագույն բյուջեն Վրաստանում
Կենսաապահովման նվազագույն բյուջեն Վրաստանում սահմանվում է 1997թ-ին ընդունված օրենքով:
Կենսաապահովման նվազագույն բյուջեն կազմվում է սպառողական նվազագույն զամբյուղի հիման վրա, որը նույնպես օրենսդրորեն է որոշվում: Սպառողական նվազագույն զամբյուղը հաշվարկվում է պարտադիր սննդամթերքի ամենօրյա քանակի հաշվարկով, որն անհրաժեշտ է համապատասխան աշխատունակ տարիքի աշխատունակ տղամարդուն: Ցորենի հաց՝ 250գ
Եգիպտացորենի ալյուր՝ 40գ
Լոբի՝ 20գ
Բրինձ՝ 10գ
Հնդկաձավար՝ 10 գ
Տավարի միս՝ 40գ
Մակարոն՝ 15գ
Խոզի միս՝ 20գ
Կաթ՝ 150 մլ
Կաթնաշոռ՝ 15գ
Պանիր՝ 20գ
Սմբուկ՝ 10գ ինչպես նաև այլ մթերք
Սոցցանցերի արձագանքը
Կենսաապահովման նվազագույն բյուջեի վերաբերյալ հրապարակված տվյալներն, ինչպես միշտ, ակտիվ քննարկումներ առաջացրի Ֆեյսբուքում:
Սոցցանցի օգտատերերն ամեն անգամ, որպես կանոն, հիշում են Վրաստանի նախկին առաջին տիկին Նանուլի Շևարդնաձեի խոսքերն այն մասին, որ լավ տանտիկինն ամբողջ ընտանիքը կարող է մեկ ամիս պահել 14 լարիով. հենց այդքան էր կենսաթոշակն Էդուարդ Շևարդնաձեի նախագահության տարիներին:
«Նանուլին ավելի լավ էր հաշվում, քան Վրաստանի վիճակագրության ծառայությունը»;
«Կենսաապահովման նվազագույն բյուջե՞: Դա չմահանալու համա՞ր է: Մեկ հոգուն օրական երկուսուկես լարի է հասնում: Եվ ինչպե՞ս առողջությունը չկորցնել այդպիսի եկամտի պարագայում»:
«Ընդհանրապես պետք է լուծարել այդ վիճակագրության ծառայությունը, իսկ աշխատակիցներին՝ դատել իրականության կեղծման համար»:
«Այսինքն, եթե ընտանիքում երկու կենսաթոշակառու կա, կարելի է չաշխատել, ամբողջ ընտանիքը կապրի»:
«Ինչպե՞ս 5 հոգին «չեն տեղավորվի» այդ 346 լարիի սահմաններում… Օրական 3 հատ հաց, 1 կգ կարտոֆիլ, մեկ կիլոգրամ մակարոն, մեկ տուփ կարագ… Ընդհանուր՝ 202 լարի… Մնացած փողով երեխաներին էլ դեռ կենդանաբանական այգի կտանեն», — գրում են Ֆեյսբուքի օգտատերերը:
Վրաստանում 5 հոգուց բաղկացած ընտանիքի կենսաապահովման նվազագույն բյուջեն մոտ 150 դոլար է
Վրաստանի վիճակագրության դեպարտամենտը հրապարակել է կենսաապահովման նվազագույն բյուջեի 2017թ-ի հոկտեմբերի տվյալները:
Ստացվել է, որ միջին վիճակագրական սպառողին ապրելու համար 154 լարի և 10 թեթրի (մոտ $60) է անհրաժեշտ: Եվ դա 4.6 լարիով (մոտ $1,5) ավել է, քան սեպտեմբերին էր: Եվ 12.3 լարիով (մոտ $5) ավել է, քան պաշտոնական վիճակագրությունն անհրաժեշտ էր համարում 2016թ-ի հոկտեմբերին ապրելու համար:
Վիճակագրության ծառայությունը կենսաապահովման նվազագույն բյուջեի տվյալներ է առաջարկում տարբեր տեսակի ընտանիքների համար.
մեկ հոգուց բաղկացած ընտանիք՝ 154 լարի 10 թեթրի,
երկու հոգուց բաղկացած՝ 246 լարի 40 թեթրի,
երեք հոգուց՝ 277 լարի 40 թեթրի,
4 հոգուց՝ 308 լարի 20 թեթրի,
5 հոգուց՝ 346 լարի 80 թեթրի,
6 և ավելի անդամից՝ 409 լարի 90 թեթրի:
Այսպիսով, ստացվում է, որ հինգ հոգուց բաղկացած ընտանիքի յուրաքանչյուր անդամին ապրելու համար անհրաժեշտ է 69 լարի 36 թեթրի:
Ով և ինչպես է սահմանում կենսաապահովման նվազագույն բյուջեն Վրաստանում
Կենսաապահովման նվազագույն բյուջեն Վրաստանում սահմանվում է 1997թ-ին ընդունված օրենքով:
Կենսաապահովման նվազագույն բյուջեն կազմվում է սպառողական նվազագույն զամբյուղի հիման վրա, որը նույնպես օրենսդրորեն է որոշվում: Սպառողական նվազագույն զամբյուղը հաշվարկվում է պարտադիր սննդամթերքի ամենօրյա քանակի հաշվարկով, որն անհրաժեշտ է համապատասխան աշխատունակ տարիքի աշխատունակ տղամարդուն: Ցորենի հաց՝ 250գ
ինչպես նաև այլ մթերք
Սոցցանցերի արձագանքը
Կենսաապահովման նվազագույն բյուջեի վերաբերյալ հրապարակված տվյալներն, ինչպես միշտ, ակտիվ քննարկումներ առաջացրի Ֆեյսբուքում:
Սոցցանցի օգտատերերն ամեն անգամ, որպես կանոն, հիշում են Վրաստանի նախկին առաջին տիկին Նանուլի Շևարդնաձեի խոսքերն այն մասին, որ լավ տանտիկինն ամբողջ ընտանիքը կարող է մեկ ամիս պահել 14 լարիով. հենց այդքան էր կենսաթոշակն Էդուարդ Շևարդնաձեի նախագահության տարիներին:
«Նանուլին ավելի լավ էր հաշվում, քան Վրաստանի վիճակագրության ծառայությունը»;
«Կենսաապահովման նվազագույն բյուջե՞: Դա չմահանալու համա՞ր է: Մեկ հոգուն օրական երկուսուկես լարի է հասնում: Եվ ինչպե՞ս առողջությունը չկորցնել այդպիսի եկամտի պարագայում»:
«Ընդհանրապես պետք է լուծարել այդ վիճակագրության ծառայությունը, իսկ աշխատակիցներին՝ դատել իրականության կեղծման համար»:
«Այսինքն, եթե ընտանիքում երկու կենսաթոշակառու կա, կարելի է չաշխատել, ամբողջ ընտանիքը կապրի»:
«Ինչպե՞ս 5 հոգին «չեն տեղավորվի» այդ 346 լարիի սահմաններում… Օրական 3 հատ հաց, 1 կգ կարտոֆիլ, մեկ կիլոգրամ մակարոն, մեկ տուփ կարագ… Ընդհանուր՝ 202 լարի… Մնացած փողով երեխաներին էլ դեռ կենդանաբանական այգի կտանեն», — գրում են Ֆեյսբուքի օգտատերերը:
Աղբյուրը՝ jam-news.net