Աշխարհ

20.11.2017 09:37


Ադրբեջանի բանակի վարժանքներին ներգրավվել է Նախիջևանի կայազորը (ֆոտոշարք)

Ադրբեջանի բանակի վարժանքներին ներգրավվել է Նախիջևանի կայազորը (ֆոտոշարք)

Ադրբեջանում մեկնարկած խոշորամասշտաբ զորավարժության շրջանակներում նոյեմբերի 18-19-ին վարժանքներ են անցկացվել Նախիջևանի առանձին համազորային բանակում։ Վարժանքներին ներգրավվել են հրթիռահրետանային, տանկային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, ՀՕՊ ուժեր։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը։

Դատելով հրապարակված տեսանյութից և լուսանկարներից՝ զորավարժությանը առնվազն ներգրավվել են՝

  • «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր,
  • Տ-72 տանկեր,
  • 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային համակարգեր՝ 122 մմ
  • 2Ա31 «Գիացինտ» քարշակվող հրետանի՝ 152 մմ
  • «Օսա» զենիթահրթիռային համալիրներ,
  • Ս-125 ՀՕՊ համակարգեր,
  • «Ստրելա» դյուրակիր ԶՀՀ,
  • Մի-35 հարվածային և Մի-8/17 բեռնատար ուղղաթիռներ։

Ստորաբաժանումները հանվել են մշտական տեղակայման վայրերից և ուղարկվել նշանակված հավաքատեղիներ։ Ստուգվել են զորքերի ղեկավարման հնարավորությունները։

Զորավարժության շրջանակներում ստուգել են նաև Նախիջևանի կայազորի զորահավաքային հնավարությունները։

Հիշեցնենք, որ վարժանքները մեկնարկել են նոյեմբերի 16-ին և կավարտվեն նոյեմբերի 20-ին։ Ներգրավվել են Ադրբեջանի, այդ թվում՝ նաև Նախիջևանիբոլոր զորատեսակները, հրամանատարական կազմը։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը