Աշխարհ

19.11.2017 13:12


Ջիգարխանյանի որդու աղմկահարույց հայտարարությունները․ բացառիկ հարցազրույց՝ նոր բացահայտումներով (տեսանյութ)

Ջիգարխանյանի որդու աղմկահարույց հայտարարությունները․ բացառիկ հարցազրույց՝ նոր բացահայտումներով (տեսանյութ)

Դերասան Արմեն Ջիգարխանյանի առաջին կնոջ որդին` Ստեփանը, բացառիկ հարցազրույց է տվել ռուսական NTV հեռուստաալիքին՝ խոսելով հոր երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասին։

Ջիգարխանյանի որդին գտնվում է Լատինական Ամերիկայում։ Նա պատմել է, թե ինչ դերակատարություն է ունեցել հոր ու Վիտալինայի միջև ծագած սկանդալում։

«Այդ աղջիկը տարվել է իր խաղով, ինքն իրեն կորցրել է։ Նա չի հասկացել, թե ում հետ ինչպես կարելի է վարվել։ Սուրբ բաներ կան․ եթե այդքան խելացի ես, խորամանկ, Մերսեդեսով ես շրջում, այստեղ ու այնտեղ բնակարաններ ունես, Աստված քեզ հետ, բայց կպնել սրբությունների՞ն»,–ասել է Ստեփանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը