Արթուր Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 29-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին։
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով Արթուր Պետրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար։
Արթուր Պետրոսյան
/կենսագրական տվյալներ/
Ծնվել է 1952թ. մարտի 22-ին ՀՍՍՀ Անիի շրջանում, ծառայողի ընտանիքում:
1970թ. ավարտել է Երեւանի թիվ 83 միջնակարգ դպրոցը:
1970-1976թթ.-ին սովորել եւ ավարտել է Երեւանի պետական Ճարտարագիտական ինստիտուտի լեռնամետալուրգիայի ֆակուլտետը:
1976-1981թթ. աշխատել է Նուռնուսի քարերի մշակման գործարանում' որպես հերթափոխի պետ, այնուհետեւ' հանքի պետ, ապա նաեւ' արտադրության պետ:
1981թ. աշխատանքի է անցել ՀՀ Ներքին գործերի նախարարությունում' որպես օպեր լիազոր, հետագայում զբաղեցնելով ավագ օպեր լիազորի, բաժնի պետի, ապա' վարչության պետի պաշտոնները:
1992թ. փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական տեսչության օպերատիվ վարչության պետ:
1993թ. նշանակվել է ՀՀ Հարկային պետական տեսչության պետի տեղակալ, իսկ 1995թ.' ՀՀ ՀՊՏ պետի առաջին տեղակալ, օպերատիվ վարչության պետ: Ունի ՀՊՏ գնդապետի հատուկ կոչում:
1999թ. նոյեմբերի 8-ին նշանակվել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահի խորհրդական:
2003թ. գլխավորել է «Կենտրոն» հեռուստաընկերությունը:
2003 մայիսից - 2007թ. եղել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր:
2009թ. փետրվարից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:
2009թ. հուլիսից մինչ նոր նշանակումը զբաղեցրել է ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի պաշտոնը:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: