Ադրբեջանում անցկացվել է խոշոր զորավարժության ծովային փուլը
Նոյեմբերի 18-ին Ադրբեջանի ռազմածովային ուժերի ստորաբաժանումները զորավարժություն են արել Կասպից ծովում և ափամերձ հատվածներում: Ներգրավվել են նաև ուղղաթիռներ: Վարժանքներն անցկացվում են Ադրբեջանում մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակներում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Դատելով հրապարակված լուսանկարներից՝ զորավարժության ընթացքին հետևել են Ադրբեջանի ՊՆ, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը, ռազմածովային ուժերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, առաջին աստիճանի կապիտան (հավասարազոր է գնդապետին) Զաուր Հյումմեթովը:
Ադրբեջանի բանակի ՌԾՈւ ստորաբաժանումները խաղարկել են մարտական կրակով գործողություններ: Սցենարի համաձայն՝ Ադրբեջանի ռազմածովայինները ավիացիայի ջոկատի հետ համագործակցությամբ էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանության նպատակով «վնասազերծել են» պայմանական հակառակորդի դիվերսիոն-ահաբեկչական ուժերին:
Վարժանքներին ներգրավվել են նավեր, ուղղաթիռներ, հատուկ նշանակության ուժեր:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-20-ը Ադրբեջանում անցկացվում են հրամանատարաշտաբային զորախաղեր, որին ներգրավվել են բոլոր զորատեսակները:

Աղբյուրը՝ razm.info