Հարցազրույց

19.11.2017 09:57


Լարիսա Ալավերդյան․ «Սամվել Բաբայանի գործով դատավարության ընթացքում այդպես էլ չլսեցինք համոզիչ ապացույցներ» (տեսանյութ)

Լարիսա Ալավերդյան․ «Սամվել Բաբայանի գործով դատավարության ընթացքում այդպես էլ չլսեցինք համոզիչ ապացույցներ» (տեսանյութ)

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ, նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն անդրադարձել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստին՝ կարծիք հայտնելով, որ այն կգնա Եվրոպական դատարան։

«Ցանկացած վճիռ, որը կայացնի դատարանը, առնվազն հասարակության մի մասի կողմից ընկալվելու է որպես ոչ արդար։ Սա մեկ։ Երկրորդ՝ բավականին բաց է մնում հարցը՝ արդյոք չէ՞ր կարելի կանխել այդպիսի զարգացումը, և երրորդ՝ դատավարության ընթացքում մենք այդպես էլ չլսեցինք այնքան համոզիչ ապացույցներ, մանավանդ այն պայմաններում, որ Սամվել Բաբայանը լրիվ մերժում է իր մասնակցությունը և ներգրավվածությունը»,-ասել է Լ․ Ալավերդյանը։

Մանրամասները՝ hayeli.am-ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը