Tesla ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին բեռնատարն առանց ներքին այրման շարժիչի՝ Tesla Semi-ն, հաղորդում է CNN-ը:
Բեռնատարը կարող է մոտ 800կմ անցնել՝ մեկ անգամ լիցքավորվելով: 30 րոպե լրացուցիչ լիցքավորումից հետո Tesla Semi-ն ունակ է ևս 650կմ անցնելու:
Էլեկտրաբեռնատարն ավտոպիլոտ ունի, որը կարող է մեքենան ճանապարհագծում պահել և վերադասավորվել առանց մարդու օգնության: Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը մամուլի ասուլիսին պատմել է, որ անգամ ինքը «կարող է վարել այն, թեև երբեք բեռնատար չի վարել»:
Tesla Semi-ի թափավազքը 100 կմ-ում 5 վայրկյան է, իսկ ամբողջապես բեռնված վիճակում (36 տոննա)՝ 20 վայրկյան:
Էլեկտրաբեռնատարների վաճառքը կսկսվի 2019թ-ին, սակայն վաճառքի հստակ ամսաթիվն ու մոտավոր արժեքը դեռևս հայտնի չեն:
Բեռնատարից բացի Tesla-ն ներկայացրել է նաև նոր էլեկտրական սպորտքար: Tesla Roadster մոդելի 100կմ թափավազքը 1,9 վայրկյան է, այն ունակ է 1000կմ առանց լրացուցիչ լիցքավորման անցնել:
Սպորտքարը վաճառքի կհանվի 2020թ-ին, իսկ նվազագույն արժեքը կկազմի մոտ 200 հազար դոլար:
Tesla-ն էլեկտրական բեռնատար է ներկայացրել

Աղբյուրը՝ jam-news.net