2017 թվականի մարտին ադրբեջանական լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին այն մասին, որ Նախիջևանի ավտոմոբիլային գործարանում NAZ-Lifan մեքենաների արտադրությունը կանգնել է։Որոշ ժամանակ անց գործարանի սալոններից մեկի փոխտնօրենը հերքեց այս տեղեկությունը՝ ասելով, որ մեքենաների արտադրությունը շարունակվում է։
Սակայն Ադրբեջանի Պետական վիճակագրական ծառայության հոկտեմբերին հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանում արտադրվել է ընդամենը 30 մարդատար մեքենա, ինչը չնչին թիվ է տարեկան 5000 մեքենա արտադրելու հզորություն ունեցող գործարանի համար։ Սրան էլ ի պատասխան՝ NAZ-Lifan-ի սալոնի փոխտնօրեն Փոլադ Սադիքովը նշել է, որ գործարանի աշխատանքում «նկատելի է արտադրական տեմպերի նվազում», որը բացատրել է գնորդների սակավությամբ։ Դեռևս 2015–16 թթ. արտադրված մեքենաների մի մասը շարունակում է մնալ գործարանում։
2009 թվականի մայիսին Պեկինում կայացած չին-ադրբեջանական գործարար համաժողովի շրջանակներում չինական Lifan ընկերության և Նախիջևանի ավտոմոբիլային գործարանի միջև ստորագրվում է համագործակցության համաձայնագիր, որը նախատեսում է Նախիջևանում Lifan մակնիշի մեքենայի հավաքում NAZ-Lifan անվանումով։ Նախիջևանի ավտոմոբիլային գործարանը հանձնվում է շահագործման 2010 թվականի հունվարի 11-ին:
Գործարանի ընդհանուր տարածքը 2.6 հա է, որը ներառում է 2472 մ2 արտադրամաս, 720 մ2 պահեստ, 2538 մ2 ավտոկայանատեղ, 450 մ2ցուցադրության սրահ և այլն։ Աշխատողների թիվը՝ 50 մարդ տեղացիներից, ամսական 250 մանաթ միջին աշխատավարձով։ Գործարանի տնօրեն Մուսա Աբդուլլաևը հայտնել է, որ գործարանը կարող է տարեկան 5000 մեքենա արտադրել մեկ հերթով աշխատելու դեպքում, իսկ երկու հերթով աշխատելու դեպքում ցուցանիշը կարելի է հասցնել 10000-ի: Ուշագրավ է, որ մեկ օր անց նույն մարդը 15–20 հազար թիվն է հիշատակում։
Այժմ գործարանում կարող են հավաքել NAZ-Lifan 720, NAZ-Lifan 820 (premium), NAZ-Lifan 620, NAZ-Lifan 630» (sedan), NAZ-Lifan X50 և X60 (SUV), NAZ-Lifan 320 և 330 (Mini) մոդելները: Ավտոմասերը ներկրվում են Չինաստանից։ Մեքենաների վաճառքի գինը սկսվում է 8 հազ. Մանաթից (մոտ $4700)։ Lifan premium 820 մոդելի գինը հասնում է 32500 մանաթի (մոտ $19100), ինչն ավելի է, քան նույն մոդելի արժեքը Չինաստանում։
Գործարանի շահագործման հանձնելու առաջին տարում՝ 2010 թվականին, մամուլը գրում էր, որ հավաքված մեքենաների թիվը տարեվերջին կհասնի 600-650-ի։ Հաջորդ տարիների հրապարակումներում նշվում է, որ 2010 թվականին գործարանն արտադրել է 489 մեքենա: Նույն հրապարակումների համաձայն՝ 2013 թվականին գործարանն արտադրել է 567 մեքենա, սակայն Ադրբեջանում ՌԴ առևտրային ներկայացուցչության տարեկան հաշվետվություններում նշվում է, որ 2013 թվականին Ադրբեջանում արտադրվել է ընդամենը 424 թեթև մարդատար։
Վերջին տարիներին Արդբեջանում մեքենաների արտադրանքի ծավալն անկում է ապրում։
Մարդատար մեքենաների արտադրությունը Նախիջևանում

Մանրամասները՝ razm.info-ում։