Լրահոս

30.01.2010 12:05


Համլետ Հարությունյան. «Այս անգամ շատ արձակուրդ տվեցին, նույնիսկ ձանձրալի էր»

Փետրվարի 1-ից մեկնարկում են Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի աշխատանքները։ Սակայն մինչ այդ՝ արձակուրդի ընթացքում, ի՞նչ գործունեություն են ծավալել իշխանական թևը ներկայացնող պատգամավորները։

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, թե արձակուրդների ժամանակ գտնվել է Երևանում և կատարել իր սովորական աշխատանքը։

-Այս անգամ շատ արձակուրդ տվեցին, նույնիսկ ձանձրալի էր, պետք է աշխատել։ Ես աշխատել եմ և՛ Ազգային ժողովում, և՛ իմ ղեկավարած «Արցախ» հայրենակցական միությունում։ Գնացել եմ Ազգային ժողով, աշխատել օրենքների այն նախագծերի վրա, որոնք պետք է քննարկվեն,-նշել է Համլետ Հարությունյանը։

Նույն խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանն ասել է, թե ծննդյան տոներին զբաղված է եղել հարազատ-բարեկամներին այցելելով.

-Դրանից հետո իմ կուսակցական գործերով եմ զբաղվել։ Նույնիսկ հանգստյան օրերին եմ գնացել կուսակցության գրասենյակ։

Ռ. Զոհրաբյանն ասել է, թե արձակուրդը Հայաստանում է անցկացրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը