Հակաբիոտիկների վերաբերյալ գիտելիքների եվրոպական օրն է
1928 թվականին բրիտանացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգի կողմից պենիցիլինի հայտնագործությունը փրկեց միլիոնավոր կյանքեր: Այսպիսով` մարդկությունն իմացավ, թե ինչպես կարելի է պայքարել բակտերիալ վարակների դեմ: Մինչդեռ 21-րդ դարում շատ հակաբիոտիկներ դարձան անարդյունավետ: Հիմնական պատճառը դրանց անհիմն ու ոչ ճիշտ օգտագործումն է, բուժման ընդհատումը, որի արդյունքում զարգանում է հակաբիոտիկների նկատմամբ կայունություն:
Ամբողջ աշխարհում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունն աճում է, իսկ ստեղծվող նոր դեղերի թիվը շատ փոքր է: Օրինակ, 1983-1987 թվականներին ի հայտ են եկել 16 նոր հակամանրէային դեղամիջոցներ, իսկ 2008-2012 թվականներին` միայն 2-ը:
Եթե չձեռնարկվեն միջոցներ, աշխարհը կթևակոխի «հետհակաբիոտիկային դարաշրջան», երբ կունենանք նոր ձևավորված դեղակայուն վարակներ, բայց չենք ունենա անհրաժեշտ հակաբիոտիկներ, և բուժումը կդառնա անարդյունավետ:
Հաշվի առնելով վերը նշվածը` հիվանդությունների կանխարգելման և հսկողության եվրոպական կենտրոնը, Եվրոպական տարածաշրջանի ԱՀԿ գրասենյակը նոյեմբերի 18-ը հայտարարել են Հակաբիոտիկների վերաբերյալ գիտելիքների եվրոպական օր, որի հիմնական նպատակն է բարձրացնել բնակչության շրջանում իրազեկվածության մակարդակը հակաբիոտիկների ճիշտ օգտագործման վերաբերյալ:

7or.am