Էրդողանի կուսակցությունը 2019-ի ընտրություններին կարող է ազգայնականների հետ դաշինքով մասնակցել
Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրական է արձագանքել «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելիի՝ 2019-ի ընտրություններին դաշինքով մասնակցելու կոչին:
Անկարայում լրագրողների հետ հանդիպմանը Էրդողանն հնարավոր է համարել ԱՇԿ-ի հետ դաշինքը՝ ավելացնելով, որ ինքը կիսում է Բահչելիի հայացքները «հայրենասիրության և թուրքական արժեքների» վերաբերյալ շատ հարցերում:
Ըստ թուրքական «Gazeteduvar.com» լրատվական կայքի՝ Էրդողանը մասնավորապես ասել է. «Հանուն մեր հայրենիքի և ժողովրդի շահերի՝ ԱՇԿ-ի հետ ամեն տեսակի համագործակցության պատրաստ ենք: Այս հարցում հաստատակամ ենք»։

Աղբյուրը` Ermenihaber.am