Լրահոս

16.11.2017 22:58


Գյումրիում 26-ամյա վարորդը մարդատար Газель-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին, ով հիվանդանոցում մահացել է

Գյումրիում 26-ամյա վարորդը մարդատար Газель-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին, ով հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Ղազարյանը իր վարած մարդատար Газель մակնիշի 0866 Լ համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գյումրի քաղաքի Այգաբաց թաղամասի բնակիչ, 38-ամյա Արտակ Ալեքսանյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, որտեղ, սակայն, վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է։

Փաստի առթիվ քննչական բաժնում հարոցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Վրաերթի վայրում հայտնաբերվել է նաև ձեռնափայտ, որը, ըստ տեղեկությունների, վրաերթի ենթարկվածին էր պատկանում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Газель-ը սպասարկում է թիվ 22 երթուղին։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը