Աշխարհ

16.11.2017 14:42


Զախարովա. «Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է» (տեսանյութ)

Զախարովա. «Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է» (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօր հրավիրված ճեպազրույցում հայտարարել է, որ նոյեմբերի 20-ին արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման:

Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում կքննարկվեն երկու երկրներին առնչվող հարաբերությունները:

Զախարովան նշել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է և որ այս տարի նշում են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։

«Ռուսաստանը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու հարցում»,- հայտարարել է Զախարովան:

Աղբյուրը՝ a1plus.am

Այս խորագրի վերջին նյութերը