Աշխարհ

16.11.2017 15:31


Ադրբեջանը և Ուզբեկստանը ստորագրել են 2018 թ. ռազմական համագործակցության ծրագիրը

Ադրբեջանը և Ուզբեկստանը ստորագրել են 2018 թ. ռազմական համագործակցության ծրագիրը

Նոյեմբերի 16-ին Ադրբեջան է այցելել Ուզբեկստանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Աբդուսալոմ Ազիզովը: Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հետ հանդիպմանը կողմերը ստորագրել են 2018 թ. ռազմական համագործակցության պլանը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և գեներալ-մայոր Աբդուլսալոմը անցկացրել են երկկողմ, ինչպես նաև պատվիրակությունների կազմով հանդիպումներ:

Կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպումից այլ մանրամասներ չեն տրամադրվում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը և Ուզբեկստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են կնքել դեռևս 2009-ի մարտի 26-ին:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը