Լրահոս

30.01.2010 10:08

Ո՞րն է Արմեն Գրիգորյանի դիմումի պատճառը

Ո՞րն է Արմեն Գրիգորյանի դիմումի պատճառը

ՀՀ նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը մեկնաբանել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի՝ աշխատանքից հեռացնելու մասին լուրերը.

-Ինչպես գիտեք, կոալիցիոն շրջանակում գործող համաձայնագրի և պայմանավորվածության համաձայն, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը «Բարգաված Հայաստան» կուսակցության պատասխանատվության ոլորտում է: Արմեն Գրիգորյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Նախարարի փոփոխությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշումն է:

Ս. Ֆարմանյանը նշել է նաև, որ Սահմանադրության համաձայն, կառավարության անդամին աշխատանքի նշանակում և ազատում է ՀՀ նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: «Նախագահ Սարգսյանն արդեն ստացել է վարչապետի առաջարկությունը: Առաջիկայում կլինի նախագահի համապատասխան հրամանագիրը, ինչի մասին և մեր մամլո ծառայությունը կտեղեկացնի լրատվության միջոցներին»:

Չնայած դրան, շարունակվում են լուրեր պտտվել, թե Արմեն Գրիգորյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը տրամադրված ֆինանսական միջոցներից գումար է յուրացրել, ինչն առաջացրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի զայրույթը, որին էլ հետևել է նրան աշխատանքից հեռացնելու որոշումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։