Լրահոս

15.11.2017 22:53


Արագածոտնի մարզում ճակատ-ճակատի բախվել են Volkswagen-ները․ կան զոհեր և վիրավորներ

Արագածոտնի մարզում ճակատ-ճակատի բախվել են Volkswagen-ները․ կան զոհեր և վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen մակնիշի 20 ՏՏ 360 համարանիշի և Volkswagen մակնիշի 34 NQ 375 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ 2 հոգի մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշութամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը