Աշխարհ

15.11.2017 16:14


Մամեդյարով մենք պահանջում ենք, որ Ղարաբաղի հարցով բանակցությունները կոնկրետ արդյունքներ ունենան

Մամեդյարով մենք պահանջում ենք, որ Ղարաբաղի հարցով բանակցությունները կոնկրետ արդյունքներ ունենան

Բաքվում այսօր կայացած մամուլի ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ երեկոյան մեկնելու է Մոսկվա, որտեղ վաղը հանդիպելու է ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահների հետ:

«Հանդիպման օրակարգը հայտնի է: Մենք ցանկանում ենք, որ բանակցությունները չլինեն հանուն բանակցությունների: Նույնիսկ պահանջում ենք, որ կոնկրետ արդյունքներ լինեն: Ես Մոսկվա եմ մեկնում այս դիրքորոշմամբ»,-ասել է Մամեդյարովը:

Նա խոսքերով՝ ժամանակն է լուծելու ղարաբաղյան հակամարտությունը: «Բոլորը գիտեն, որ բանակցությունները պետք է արդյունավետ լինեն: Ադրբեջանը պնդում է, որ այդ հարցը տեղից պետք է շարժել»,-ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Բրազիլիայի արտգործնախարարի հետ Բաքվում կայացած մամուլի համատեղ ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Մոսկվայում հանդիպել էին նոյեմբերի 14-ին:

Գալիք շաբաթվա սկզբին Հայաստան և Ադրբեջան է այցելելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը