Ադրբեջանական Silk Way-ը ռուսաստանյան ռազմական և քաղաքացիական ուղղաթիռներ կվերանորոգի
«Ռուսաստանյան ուղղաթիռներ» (Вертолеты России) հոլդինգը ադրբեջանական Silk Way Helicopter Services ընկերությանը տրամադրում է ՌԴ արտադրության բոլոր տեսակի, այդ թվում նաև ռազմական ուղղաթիռների վերանորոգման արտոնագիր: Այս մասին հայտնում է ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը:
Ըստ ադրբեջանական կողմի՝ ընկերությունները համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Դուբայում անցկացվող ավիացուցահանդեսի շրջանակներում:
Բանակցությունները վարել են «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության նախագահը և «Ռուսաստանյան ուղղաթիռների» գլխավոր տնօրենը:
Հիշեցնենք, որ 2016 թ. «Ռուսաստանի ուղղաթիռները» և Silk Way Helicopter Services-ը ստորագրել էին Բաքվում Մի-8/17 բեռնատար ուղղաթիռների սպասարկման կենտրոնի կառուցման համաձայնագիր:
Նշվում էր, որ հետագայում կենտրոնի տեխնիկական համալրման դեպքում հնարավոր է այնտեղ սպասարկվեն նաև ռուսաստանյան արտադրության այլ ուղղաթիռներ ևս։

Աղբյուրը՝ razm.info