Աշխարհ

14.11.2017 18:16


Ստամբուլում անհայտ անձիք կրակել են բացել քրդամետ կուսակցության գրասենյակի ուղղությամբ

Ստամբուլում անհայտ անձիք կրակել են բացել քրդամետ կուսակցության գրասենյակի ուղղությամբ

Անհայտ անձիք հրազենային կրակ են բացել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) Ստամբուլի Էսենլեր շրջանի գրասենյակի ուղղությամբ:

Ըստ թուրքական «Gazetekarınca.com» լրատվական կայքի՝ հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին՝ գիշերային ժամերին: Նշվում է, որ հարձակման պահին ներսում մարդ չի եղել, վնասվել են միայն շենքի ապակիներն ու պատերը:

Նշենք, որ նոյեմբերի սկզբին էլ հարձակման թիրախ էր դարձել քրդամետ կուսակցության Օսմանիյե քաղաքի գրասենյալը: Մի խումբ անձիք ռասիստական կարգախոսների ուղեկցությամբ կոտրել էին շենքի ապակիները:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը