Աշխարհ

14.11.2017 14:58


Կոպենհագենի օդանավակայանը դադարել է սպասարկել թուրքական ավիաընկերության թռիչքները

Կոպենհագենի օդանավակայանը դադարել է սպասարկել թուրքական ավիաընկերության թռիչքները
Կոպենհագենի օդանավակայանը դադարել է ընդունել թուրքական ավիաընկերության թռիչքները: Թուրքական «Sozcu» լրատվական կայքի տեղեկացմամբ, դանիական օդանավակայանից հայտնել են, որ իրենք թուրքական «Atlasglobal» ավիաընկերության թռիչքները չեն սպասարկում, քանի որ ավիաընկերության ինքնաթիռներին ուղղված սպառնալիքի մասին տեղեկություն են ստացել:
Օդանավակայանից հայտնել են, որ սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունը իրենք ստացել են ոստիկանությունից: Հայտարարության համաձայն՝ սպառնալիքի մասին տեղեկությունը վերաբերում է «Atlasglobal»-ի բոլոր եվրոպական թռիչքներին:
Ներկայումս դանիացի իրավապահ մարմինները օդանավակայան ժամանած թուրքական ինքնաթիռը հետախուզում են և թույլ չեն տալիս շարունակել թռիչքը:
Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը