Ստամբուլի 3-րդ օդանավակայանի շինարարության համար հարյուր հազարավոր ծառեր կհատվեն
Ստամբուլի նահանգում երրորդ օդանավակայանի կառուցման համար Թուրքիայի ղեկավարության թույլտվությամբ Ըշըքլար գյուղի տարածքում կհատվի 107.822 ծառ (99.26 հեկտար տարածք): Այդ մասին հայտնում է «Diken.com.tr» պարբերականը:
Միջանկյալ նշենք, որ ավելի վաղ օդանավակայանի կառուցման համար արդեն վերացվել էր 24 հեկտար կանաչապատ տարածք:
Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը հավանություն է տվել օդանավակայանի շինարարությամբ զբաղվող ընկերության պահանջին՝ տրամադրել ևս 99 հեկտար տարածք:
Հիշեցնենք, որ այժմ Ստամբուլում գործում են երկու միջազգային օդանավակայաններ: Դրանցից մեկը կրում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը: Երկրորդ օդանավակայանը անվանակոչվել է Աթաթուրքի որդեգիր զավակ Սաբիհա Գյոքչենի անունով:

Աղբյուրը` Ermenihaber.am