Աշխարհ

14.11.2017 08:49


Եվրոպայի ամենաաղտոտված օդն ունեցող 10 քաղաքներից 8-ը գտնվում են Թուրքիայում

Եվրոպայի ամենաաղտոտված օդն ունեցող 10 քաղաքներից 8-ը գտնվում են Թուրքիայում

Աշխարհում ամենաաղտոտված օդն ունեցող 10 քաղաքներից 8-ը գտնվում են Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Birgün» թերթի կայքը:

«Ajans Press»-ի կողմից կատարված մամուլի հրապարակումների ուսումնասիրության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ թուրքական այդ քաղաքներն են՝ Բաթմանը, Հաքքարին, Գազիանթեփը, Սիիրտը, Աֆյոնը, Քարամանը, Իգդիրը, Սպարտան:

Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ եվրոպական խոշորագույն քաղաքներից ամենաաղտոտված օդն ունեցող մեգապոլիսը Ստամբուլն է: Իսկ ընդհանրապես ամենաաղտոտված օդն ունեցող քաղաքը Մակեդոնիայի Տետովա քաղաքն է:

Յուրաքանչյուր տարի օդի աղտոտվածության պատճառով ավելի քան 7 մլն մարդ է մահանում: Ընկերության համաձայն՝ մամուլում մեկ տարվա ընթացքում թեմայի վերաբերյալ 9.755 հրապարակում է կատարվել:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը