Լրահոս

13.11.2017 19:45


Հայաստանի հավաքականը գոլառատ խաղում հաղթեց Կիպրոսի ընտրանուն (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը գոլառատ խաղում հաղթեց Կիպրոսի ընտրանուն (տեսանյութ)

Ստուգողական խաղի շրջանակում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր Կիպրոսի ընտրանուն: Հանդիպումն ավարտվեց մեր ընտրանու հաղթանակով՝ 3:2 հաշվով:

Խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացել է մեր ընտրանու պաշտպան Հայկ Իշխանյանը: Առաջին կեսում իր թիմի առավելությունը կրկնապատկեց Վարազդատ Հարոյանը: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 5 րոպե անց հյուրերը կրճատեցին հանդիպման հաշիվը: 63-րդ րոպեին 11-մետրանոց հարվածից գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը: Հիմնական ժամանակի ավարտից րոպեներ առաջ կիպրոսցիները ևս մեկ անգամ կրճատեցին հանդիպման հաշիվը:

Հայաստան - Կիպրոս՝ 3:2
1:0՝ Իշխանյան, 2:0՝ Հարոյան, 2:1՝ Լայֆիս, 3:1՝ Մխիթարյան, 3:2՝ Սոտիրուի

Տեսանյութերը՝ sportal.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը