Աշխարհ

12.11.2017 13:16


Վրաստանում երկքաղաքացիությունը հնարավոր կդառնա

Վրաստանում երկքաղաքացիությունը հնարավոր կդառնա

Վրաստանի նոր Սահմանադրությունն, որը խորհրդարանում ընդունվեց հոկտեմբերին, նախատեսում է ազատական մոտեցում Վրաստանի քաղաքացիության մասին, այդ մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:

«Նոր Սահմանադրությունը սահմանում է Վրաստանի քաղաքացիության ազատական մոտեցում: Մասնավորապես, այլ երկրի քաղաքացիության ձեռքբերումը ավտոմատ կերպով չի նշանակում Վրաստանի քաղաքացիության կորուստ, ինչպես այն գրված էր Սահմանադրության նախորդ տարբերակում»,-լրագրողների ասել է Կոբախիձեն:

Նա նշեց, որ Սահմանադրության այս դրույթը շատ կարևոր է Վրաստանի այլ երկներում գտնվող քաղաքացիների համար:

Սահմանադրության նախորդ տարբերակի հիման վրա Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին 2015 թ. դեկտեմբերին զրկվել էր Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ նա ստացել էր Ուկրաինայի քաղաքացիություն: Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին 2012 թվականին ստիպված էր թողնել Ֆրանսիայի քաղաքացիությունը Վրաստանի քաղաքացիություն ձեռք բերելու համար:

Արդարադատության նախարարության տվյալներով, շուրջ 30 հազար Վրաստանի քաղաքացիներ ստացել են այլ երկրների քաղաքացիություն, սակայն այդ մասին երկրի իշխանություններին չեն հաղորդել:

Վրաստանի նոր Սահմանադրությունը ուժի մեջ կմտնի 2018 թվականի վերջին, հաջորդ նախագահական ընտրություններից հետո:

Նյութը `Грузия Онлайн

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը