Աշխարհ

12.11.2017 11:35


Մոսկվայի հայերը Ջիգարխանյանին շքեղ բնակարան են նվիրել. արդեն այնտեղ է ապրում

Մոսկվայի հայերը Ջիգարխանյանին շքեղ բնակարան են նվիրել. արդեն այնտեղ է ապրում

Արմեն Ջիգարխանյանը, ով իր երիտասարդ կնոջից բաժանվելուց հետո մնացել էր առանց անշարժ գույքի, Մոսկվայի հայ գործարարներից բնակարան է նվեր ստացել։ Այն գտնվում է իր թատրոնից ոչ հեռու՝ Մոսկվայի հարավարևմտյան Վորոբյովի գորիում։ Այս մասին տեղեկացնում է radioaurora-ն։

Այդ բնակարանում ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի 82-ամյա արտիստն իրեն հարմարավետ զգա․ այն շքեղ վերանորոգված է և կահավորված։

«Նա արդեն սեփական բնակարան ունի և այսօրվանից այնտեղ է ապրում։ Կարծում եմ՝ պատմությունն ավարտված է»,-ասել է Ջիգարխանյանի ընկեր, գործարար Արթուր Սողոմոնյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ արտիստի կողմից գնված բոլոր 3 բնակարանները ձևակերպված են նրա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի անունով։

Դերասանի խոսքով՝ կինը խաբել է իրեն ոչ մի այն անշարժ գույգի հետ կապված խարդախություններ կատարելով, այլև տարբեր հաշիվներից իր հաշվին գումարներ փոխանցելով։

Ջիգարխանյանը հայտարարել է, որ մտադիր է դատարանի միջոցով վերադարձնել իր գույքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը