Աշխարհ

12.11.2017 10:57


Վանա լճում հայտնաբերվել են հնագույն ամրոցի ավերակներ

Վանա լճում հայտնաբերվել են հնագույն ամրոցի ավերակներ

Վանա լճում հայտնաբերվել են հնագույն ամրոցի ավերակներ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

Ամրոցի ավերակները գտնվել են ավելի քան 10 մետր խորության վրա։ Ամրությունը, ըստ մասնագետների գնահատականների, կառուցվել է մոտ 3000 տարի առաջ։ Ըստ ամենայնի, այն կառուցվել է Ուրարտու պետության գոյության ժամանակ։

Ինչպես ընդգծել են տեղի իշխանությունները, Թուրքիայի հնագույն ժառանգության ուսումնասիրումը չափազանց կարևոր է երկրի պատմության համատեքստում։ Բացի այդ, լիճը, որն իր մեջ բազմաթիվ առեղծվածներ է թաքցում, կարող է գրավել դայվինգի սիրահարներին ու հնագետներին, ինչը դրականորեն կազդի զբոսաշրջային ոլորտի վրա։

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը