Աշխարհ

11.11.2017 19:35


Թուրքիայի վարչապետը դատական հայց է ներկայացրել երկրի ընդդիմադիր թերթի դեմ

Թուրքիայի վարչապետը դատական հայց է ներկայացրել երկրի ընդդիմադիր թերթի դեմ

Թուրքիայի վարչապետ Բինալը Յըլդըրըմը դատական հայց է ներկայացրել թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի դեմ դատական հայց է ներակայացրել։

Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի՝ պատճառը այն է, որ «Cumhuriyet»-ը Թուրքիայի վարչապետի որդիների օֆշորային սկանդալի ներգրավվածության մասին լուրեր էր հրապարակել։

Յըլդըրըմի փաստաբանը պնդել է, որ այդ լուրերը իրականությանը չէին համապատասխանում և իրենք դրանց դեմ համապատասխան միջոցներ են ձեռնարկել։ Մասնավորապես որպես բարոյական վնասի փոխհատուցում Թուրքիայի վարչապետի փաստաբանը «Cumhuriyet»-ից պահանջել է 500հզ թուրքական լիրա (130հզ դոլար)։

Հիշեցնենք, որ «Դրախտի թղթերի» հրապարակումից հետո օֆշորային սկանդալի կենտրոնում էին հայտնվել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը և նրա որդիները: Փաստաթղթերից հայտնի էր դարձել որ վարչապետի որդիները՝ Էրքամ Յըլդըրըմ, Բյուլենթ Յըլդըրըմ Մալթայում ունեն 5 ընկերություններ (Hawke Bay Marine Co, Black Eagle Marine, South Seas Shipping N.V., Dertel Shipping Limited, Nova Warrior Limited.): Պարզվել էր նաև որ Յըլդըրըմի որդիներից բացի հորեղբայր Յըլմազ Յըլդըրըմը նույնպես օֆշորային գոտում իր անվամբ գրանցված 2 ընկերություն ունի:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը