Աշխարհ

11.11.2017 16:58


Թուրքիայի իշխանությունները Թրամփի նախկին խորհրդականին փորձել են կաշառել

Թուրքիայի իշխանությունները Թրամփի նախկին խորհրդականին փորձել են կաշառել

Թուրքիան Դոնալդ Թրամփի նախկին խորհդական Մայքլ Ֆլինին առաջարկել էր 15 մլն դոլար, իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի փախուստը ԱՄՆ-ից դեպի Թուրքիա կազմակերպելու համար։ Ըստ «BBC»-ի թուրքական ծառայության, նման տեղեկություն է հրապարակել ամերիկյան «Wall Street Journal» պարբերականը։

Մշակված ծրագրի համաձայն՝ Ֆլինը իր որդու հետ միասին պետք է կազմակերպեր Գյուլենի փախուստը ԱՄՆ-ից։ Նախատեսվում էր, որ Գյուլենը պետք է տեղափոխվեր Թուրքիայի Իմրալը կղզու բանտ, որտեղ նաև գտնվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը։

Նշվում է, որ այս հարցի շուրջ ԱՄՆ-ում սկսվել է հետաքննություն, որը իրականացնում է դատախազ Ռոբերտ Միլլերը։ Վերջինս պետք է պարզի, արդյոք Ֆլինը կապեր է հաստատել Թուրքիայի իշխանությունների հետ, թե՝ ոչ։

Աղբյուրը նշում է, որ այս տեղեկության վերաբերյալ, որևէ մեկնաբանությունները չի արել ոչ Ֆլինը, ոչ էլ դատախազի խոսնակը։

Ամերիկյան պարբերականի հայտնած տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) աշխատակիցները պարզել են, որ Նյու-Յորքում Ֆլինի և Թուրքիայի իշխանությունների միջև նույնիսկ հանդիպում է կայացել, որի ժամանակ քննարկվել է Գյուլենի փախուստի հարցը ԱՄՆ-ից։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ էր կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվել էր: Թուրքիայի իշխանությունները 2016թ․ հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ մեղադրում են հենց Գյուլենին։ Ամերիկյան իշխանությունները Գյուլենին առայժմ չեն արտահանձնում Թուրքիային։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը