Աշխարհ

11.11.2017 15:18


Պուտին․ Թրամփի հետ հանդիպումը ձախողածները կպատժվեն (տեսանյութ)

Պուտին․ Թրամփի հետ հանդիպումը ձախողածները կպատժվեն (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ձախողումը բացատրել է օրակարգերի թերի համաձայնությամբ։ Պուտինը հավելել է, որ այդ հանդիպումը ձախողածները կպատժվեն։ Այս մասին տեղեկացնում է Россия 24-ը։

Այդուհանդերձ, Պուտինի խոսքով, սարսափելի որևէ բան տեղի չի ունեցել․ առաջնորդներին հաջողվել է որոշ հարցեր քննարկել։

Բացի այդ, Պուտինն ու Թրամփը համատեղ հայտարարություն են ընդունել Սիրիայի վերաբերյալ։

ԱՄՆ նախագահի հետ զրույցից հետո Պուտինը նկատել է՝ Թրամփը չափազանց կամեցող և աշխատանքի համար հարմարավետ մարդ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը