Աշխարհ

11.11.2017 14:02


Պուտինն ու Թրամփը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Սիրիայի վերաբերյալ (տեսանյութ)

Պուտինն ու Թրամփը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Սիրիայի վերաբերյալ (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել են իրենց վճռականությունը Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ոչնչացնելու հարցում:

Նրանց համատեղ հայտարարությունում ասվում է՝ Մոսկվան ու Վաշինգտոնը համակարծիք են այն հարցում, որ սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի:

«Թե՛ Պուտինը, թե՛ Թրամփն իրենց հավատարմությունն են վերահաստատել Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնականությանն ու տարածքային ամբողջականությանը»,-նշվում է հայտարարությունում:

Նրանք նաև կոչ են արել սիրիական հակամարտության բոլոր կողմերին ակտիվ մասնակցել ժնևյան բանակցություններին, որոնց նպատակը հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելն է:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ համատեղ հայտարարության տեքստը կազմել են երկու երկրների փորձագետները, ինչից հետո փաստաթուղթը համաձայնեցվել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը