Լրահոս

11.11.2017 00:01


73-ամյա կինը գրություն է ստացել. «Ամուսինդ Սովետի ժամանակ մատնել է ինձ, եթե 150 հազար դրամ գերեզմանաքարի մոտ չդնես՝ այն կկոտրեմ»

73-ամյա կինը գրություն է ստացել. «Ամուսինդ Սովետի ժամանակ մատնել է ինձ, եթե 150 հազար դրամ գերեզմանաքարի մոտ չդնես՝ այն կկոտրեմ»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած շորթման փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սևան քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ, 73-ամյա Թերեզա Միրաքյանը Ոստիկանության Սևանի բաժին հայտնել է, որ սեպտեմբերի 20-ին իրեն պատկանող Լճաշեն գյուղի 13-րդ փողոցի թիվ 13 տան բակում հայտնաբերել է երկտող: Այնտեղ գրված է եղել, որ նրա հանգուցյալ ամուսնինը, ով մահացել է 2015 թվականին՝ Գագիկ Միրաքյանը, Սովետի ժամանակ իրեն մատնել է:

Առեղծվածային նամակագիրը Թ. Միրաքյանից պահանջել է 150 հազար դրամ գումար՝ ասելով, որ այդ գումարը մեկ ամսվա մեջ թողնի գերեզմանաքարի ներքևի հատվածում, հակառակ դեպքում՝ սպառնացել է, որ գերեզմանաքարը կկոտրի:

Այս խորագրի վերջին նյութերը