Լրահոս

10.11.2017 14:29


Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերը վաճառքում են

Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերը վաճառքում են

Նոյեմբերի 13-ին` ժամը 18:00-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպման տոմսերը վաճառվում են նոյեմբերի 10-ից:

ՀՖՖ-ից հայտնում են, որ տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից:

Տեղեկացնում ենք, որ մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 4000-5000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 3000-4000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 2000 դրամ:

Տոմսերի հետ կապված հարցերով զանգահարել միայն «Հանրապետական» մարզադաշտ` 55 53 52, 55 53 51: Առաքումն իրականացվում է 077 52 30 34 հեռախոսահամարով:

Այս խորագրի վերջին նյութերը