Լրահոս

09.11.2017 19:48


Հայաստանի հավաքականը վերջապես հաղթեց (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը վերջապես հաղթեց (տեսանյութ)
Հայաստանի ազգային հավաքականը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպման շրջանակում ընդունել էր Բելառուսի ընտրանուն: Հանդիպումն ավարտվեց մեր ընտրանու հաղթանակով՝ 4:1 հաշվով:

Խաղի հաշիվը 42-րդ րոպեին բացել է Արաս Օզբիլիսը: Քիչ անց իր թիմի առավելությունը կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով: Նախ 55-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը եռապատկեց հանդիպման հաշիվը, իսկ 3 րոպե անց 11-մետրանոցից հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Անտոն Սարոկան: 84-րդ րոպեին գեղեցիկ հարվածով մրցակցի դարպասը 4-րդ գնդակը ուղարկեց Էրիկ Վարդանյանը և ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը:

Հայաստան - Բելառուս՝ 4:1
1:0՝ Օզբիլիս, 2:0՝ Մխիթարյան, 3:0՝ Հովսեփյան, 3:1՝ Սարոկա, 4:1՝ Վարդանյան

Տեսանյութերը՝ sportal.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը