Աշխարհ

09.11.2017 14:38


Թուրքիայում 20-29 տարեկան երիտասարդների 1/3-ը որևէ զբաղմունք չունի

Թուրքիայում 20-29 տարեկան երիտասարդների 1/3-ը որևէ զբաղմունք չունի

Թուրքիայում 20-29 տարիքային խմբի երիտասարդների 1/3-ը որևէ բանով չի զբաղվում: Թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքը, վկայակոչելով երկրի վիճակագրական ծառայության տվյալնեը, նշում է, որ 20-24 տարիքային խմբում 33.7 տոկոսը, իսկ 25-29 տարիքային խմբում երիտասարդների 34.5 տոկոսը ո՛չ ուսում է ստանում, ո՛չ էլ աշխատում:

«Ոչ մի բանով չզբաղվողները» 15-24 տարիքային խմբում 2017–ի հուլիսի տվյալներով կազմում են 26.7 տոկոս, նախորդ տարվա նույն ամսի 26.3 տոկոսի դիմաց:

Նշվում է, որ Թուրքիայի երիտասարդ բնակչության շրջանում տղամարդկանց մոտ որևէ զբաղմունք չունեցողները կազմում են 16.9, իսկ կանանց շրջանում 37.1 տոկոս: Այս ցուցանիշը 2016-ի հուլիսին եղել է համապատասխանաբար 16.5 և 35.9 տոկոս:

Ըստ աղբյուրի այս ցուցանիշները անհանգստություն են առաջացրել Թուրքիայի պատկան մարմինների շրջանում: Նշվում է, որ իրավիճակը շտկելու համար Թուրքիայի կրթության նախարարությունը, սոցիալական ապահովության վարչությունը և գործատուների միությունը համատեղ միջոցներ ձեռք կառնեն:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը