Փորձագետ. «Շուկայում սպեկուլյացիա է կատարվել, և ձուն չի հասել խանութներ»
Վերջերս շատ է քննարկվում Ամանորի նախաշեմին անհետացած ու թանկացած հավի ձվի թեման։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ հարցի վերաբերյալ իր պարզաբանումներն է տվել «Սպառողների ազգային ասոցիացիայի» մոնիտորինգի և մարկետինգային հետազոտությունների բաժնի պետ, տնտեսական հարցերով փորձագետ Ֆրունզ Հայցյանը։ Նա նշեց, որ հավի ձվի անհետացումն ու գների բարձրացումը պատահական չէ, և դրա նախադրյալները կային դեռևս ամռանը, երբ ձուն վաճառվում էր ինքնարժեքից ցածր գնով։ Որպես ձվի գնաճի պատճառ նա նշեց նաև թռչնակերի կամ դրա հումքի թանկացումը։
-Մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ վերջին ամիսներին բնակչությունը 1.5 անգամ ավելի շատ ձու է օգտագործում, որը նույնպես կարող է ձվի պակասուրդի պատճառ հանդիսանալ, - ասել է Ֆ. Հայցյանը։
Նրա կարծիքով՝ շուկայում սպեկուլյացիա է կատարվել, և ձուն չի հասել խանութներ, այսինքն՝ ֆաբրիկաները անցած տարվա ծավալի չափ և նույն գներով ձու են իրացրել, սակայն ինչ-ինչ ձևով դրանք չեն հասել խանութներ։ Նա կասկածանքներ ունի, որ հավի ձուն որոշ խանութներ պահում են պահեստներում, որպեսզի վերջին օրերին թանկ գներով վաճառեն։
Մենք փորձեցինք ճշտել, թե արդյոք խանութներում ձու վաճառվո՞ւմ է, սակայն ստացանք բացասական պատասխան։ Այն ոչ միայն ի սպառ բացակայում էր, այլ նաև վաճառողները չգիտեին նույնիսկ, թե երբ ձու կստանան։ Միայն ժողովրդի շրջանում հայտնի Գումի շուկայում էին ձու վաճառում, այն էլ՝ 150 դրամով։
Հիշեցնենք, սակայն, որ դեռևս երկու օր առաջ Էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ էր հանդես եկել, ըստ որի՝ հավի ձվի որոշակի չափաքանակ է ներկրվել Հայաստան։
Հիշեցնենք, որ երեկ հեռուստատեսությամբ հայտարարվում էր, թե ձվի խնդիրը լուծված է։ Թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչներն էլ վստահեցնում էին, թե բալար հարցերը կարգավորվել է, բայց ինչպես երևում է ոչ մի բան էլ լուծված չէ և Ամանորի նախաշեմին մարդկանց տհաճ անակնկալ մատուցվեց։

7or.am