Տեխզննման բացակայության համար տուգանքը Վրաստանում կլինի 50 լարի
Պարտադիր տեխզննման օրենքի նախաձեռնողներն առաջարկում են զննումը չանցած ավտոմեքենաների վարորդներին և սեփականատերերին տուգանել 50 լարիով։
Իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար տուգանքը կկազմի 200 լարի: Այս մասին տեղեկատվությունը հրապարակված է խորհրդարանի կայքում:
Արդեն այսօր, խորհրդարանական հանձաժողովները կանցնեն օրինագծի ուսումնասիրմանը: Փոփոխության հեղինակը Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարությունն է, նախաձեռնողը՝ կառավարությունը:
Հիշեցնենք՝ մեքենաների պարտադիր տեխզննումը Վրաստանում պաշտոնապես հանվել էր 2004-ին՝ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության ընթացքում: Մի քանի տարի առաջ կառավարությունը որոշում էր ընդունել վերականգնել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական թեստավորումը, բայց տարբեր պատճառներով մի քանի անգամ հետաձգվել էր: Ներկայումս մեքենաների տեխզննումը համարվում է ըստ ցանկության: Պարտադիր է միայն բեռնատար մեքենաների համար, որոնց բեռնավորման չափն անցնում է 3,5 տոննայից, և այն մեքենաների համար, որոնք նախատեսված են ուղևորափոխադրումների համար, որոնցում նստատեղերի քանակը չի գերազանցում ութը՝ չհաշված վարորդի նստատեղը:
Պարտադիր տեխզննումը Վրաստանում ուժի մեջ կմտնի 2018-ի սկզբից:
Ըստ Երթևեկության մասին օրենքի փոփոխությունների՝ պարտադիր տեխզննման են ենթարկվելու այն տրանսպորտային միջոցները, որոնք շահագործվում են միայն Վրաստանի տարածքում և գրանցված են այս երկրի օրենսդրությանը համապատասխան: Տեխզննման ծառայության համար ավտոմեքենաների սեփականատերերը կվճարեն 60 լարի:

Աղբյուրը՝ aliq.ge