Ադրբեջանում վերանայել են հարկային տուրքերը. ալկոհոլը կթանկանա, կարագը կեժանանա
Ալկոհոլը և ծխախոտային արտադրանքն Ադրբեջան ներկրելու հարկային կարգավորումը կփոխվի 2018թ-ի սկզբից. բյուջեում այդ եկամտի հոդվածի կրկնակի ավելացում է նախատեսված, կարագի տուրքն, ընդհակառակը, եռակի կնվազի:
Ադրբեջանի խորհրդարանն այժմ քննարկում է հաջորդ տարվա բյուջեն, այդ պատճառով էլ օրակարգում շատ են առաջարկները, որոնք կապված են բյուջեի եկամտի և ծախսերի հետ:
Ալկոհոլ և ծխախոտ
Այժմ, մեկ լիտր գարեջուրն Ադրբեջան ներկրելու համար պետք է մաքսատանը 1 մանաթ վճարել: 2018թ-ի հունվարից հարկ կլինի վճարել արդեն երկու մանաթ: Ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովն ասել է, որ ակցիզային հարկի բարձրացումը «թույլ կտա պաշտպանել ներքին շուկան և կօգնի բնակչությանն առողջ ապրելակերպ ապահովել»:
Նմանատիպ հակաճգնաժամային միջոցներն ադրբեջանական իշխանությունները փորձում էին ընդունել երկու տարի առաջ՝ նույնպես Ամանորի նախօրեին. այդ ժամանակահատվածում ալկոհոլի վաճառքն անկանխիկ համակարգով հաշվարկելու պատճառով խանութներից անհետացավ ամեն տեսակ ալկոհոլային արտադրանք: 2016թ-ի հունվարին շրջաններում բողոքի ցույցեր սկսվեցին, որոնք կապված էին տնտեսական ճգնաժամի և գների աճի հետ, և «ալկոհոլային բարեփոխումները» կասեցվեցին:
Կարագ
Երկու ամիս առաջ ադրբեջանական լրատվամիջոցներն ու հանրությունը սկսեց անհանգստանալ կարագի գնի պատճառով. պարզվեց, որ մեկ տարում այն կրկնակի թանկացել է՝ առաջ անցնելով մնացած մթերքից, որը նույնպես թանկացել էր: Պաշտոնական անձինք դա բացատրեցին աշխարհում կարագի գների բարձրացմամբ:
Այդ նույն ժամանակ տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ներկրման հարկը ապրանքի արժեքի 15%-ից պետք է իջեցնել մինչև 5%, և այդ ժամանակ կարագի գինը կնվազի: Այս օրերին նման առաջարկ է ներկայացվել խորհրդարանի քննարկմանը:
Այս տարվա դեկտեմբերի 7-ից Ադրբեջան կարագ ներկրելու տուրքը կկազմի 5%, այսինքն, եռակի կնվազի:
Տնտեսական փորձագետ Թորգուլ Մաշալին այսպես է մեկնաբանում այդ փոփոխությունները.
«Առաջին հերթին, ակցիզների թանկացմամբ ձգտում են լցնել պետբյուջեի եկամտային հատվածը և օգնել տեղական արտադրությանը: Սակայն դա շատ դժվար կլինի, քանի որ բնակչության եկամուտների կրճատման հետ կապված ալկոհոլային խմիչքների օգտագործումը նույնպես կրճատվում է: Կարագի վերաբերյալ. դա ձգտում է գոնե ինչ-որ կերպ ազդել կարագի գնի կազմավորման վրա, որը վերջերս շատ է բարձրացել: Ներկրման տուրքի նվազեցումը թույլ կտա գոնե 5%-ով նվազեցնել գինը»:
Ադրբեջանում վերանայել են հարկային տուրքերը. ալկոհոլը կթանկանա, կարագը կեժանանա
Ալկոհոլը և ծխախոտային արտադրանքն Ադրբեջան ներկրելու հարկային կարգավորումը կփոխվի 2018թ-ի սկզբից. բյուջեում այդ եկամտի հոդվածի կրկնակի ավելացում է նախատեսված, կարագի տուրքն, ընդհակառակը, եռակի կնվազի:
Ադրբեջանի խորհրդարանն այժմ քննարկում է հաջորդ տարվա բյուջեն, այդ պատճառով էլ օրակարգում շատ են առաջարկները, որոնք կապված են բյուջեի եկամտի և ծախսերի հետ:
Ալկոհոլ և ծխախոտ
Այժմ, մեկ լիտր գարեջուրն Ադրբեջան ներկրելու համար պետք է մաքսատանը 1 մանաթ վճարել: 2018թ-ի հունվարից հարկ կլինի վճարել արդեն երկու մանաթ: Ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովն ասել է, որ ակցիզային հարկի բարձրացումը «թույլ կտա պաշտպանել ներքին շուկան և կօգնի բնակչությանն առողջ ապրելակերպ ապահովել»:
Կարագ
Երկու ամիս առաջ ադրբեջանական լրատվամիջոցներն ու հանրությունը սկսեց անհանգստանալ կարագի գնի պատճառով. պարզվեց, որ մեկ տարում այն կրկնակի թանկացել է՝ առաջ անցնելով մնացած մթերքից, որը նույնպես թանկացել էր: Պաշտոնական անձինք դա բացատրեցին աշխարհում կարագի գների բարձրացմամբ:
Այդ նույն ժամանակ տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ներկրման հարկը ապրանքի արժեքի 15%-ից պետք է իջեցնել մինչև 5%, և այդ ժամանակ կարագի գինը կնվազի: Այս օրերին նման առաջարկ է ներկայացվել խորհրդարանի քննարկմանը:
Այս տարվա դեկտեմբերի 7-ից Ադրբեջան կարագ ներկրելու տուրքը կկազմի 5%, այսինքն, եռակի կնվազի:
Տնտեսական փորձագետ Թորգուլ Մաշալին այսպես է մեկնաբանում այդ փոփոխությունները.
«Առաջին հերթին, ակցիզների թանկացմամբ ձգտում են լցնել պետբյուջեի եկամտային հատվածը և օգնել տեղական արտադրությանը: Սակայն դա շատ դժվար կլինի, քանի որ բնակչության եկամուտների կրճատման հետ կապված ալկոհոլային խմիչքների օգտագործումը նույնպես կրճատվում է: Կարագի վերաբերյալ. դա ձգտում է գոնե ինչ-որ կերպ ազդել կարագի գնի կազմավորման վրա, որը վերջերս շատ է բարձրացել: Ներկրման տուրքի նվազեցումը թույլ կտա գոնե 5%-ով նվազեցնել գինը»:
Աղբյուրը՝ jam-news.net