Յունկեր. «Թուրքիան պետք է վերադառնա եվրոպական արժեքներին»
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը խոսել է Թուրքիայի եվրաանդամակցության հարցի շուրջ: Ըստ «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ Յունկերը Բուլղարիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Թուրքիային կոչ է արել վերադառնալ եվրոպական արժեքներին:
«Որոշ թուրք պաշտոնյաներ փորձում են մեղադրել Եվրամիությանը այն բանում, որ վերջինս չի կատարել Թուրքիային տված խոստումը՝ եվրաանդամակցության հարցում: Մինչդեռ մենք նման բան չենք անում: Մենք Թուրքիային ասում ենք՝ պետք է փորձի եվրոպական երկիր դառնալ»,-ասել է եվրահանձնաժողովի նախագահը:
Վերջինս, ըստ «Bloomberght» լրատվական կայքի էլ՝ հավաստիացրել է, որ Եվրամիությունը (ԵՄ) կկատարի Թուրքիային տված մեկ այլ իր խոստումը, որի համաձայն թուրքական կողմը առաջիկա տարիներին ԵՄ-ից կստանա 3 մլրդ դոլար, որպեսզի հոգա իր տարածքում գտնվող փախստականների կարիքները:

Աղբյուրը` Ermenihaber.am