Գլենդելում 81-ամյա Մարտիրոսին մահվան ելքով վրաերթի ենթարկելու համար 2 հայ կանայք են պայմանական ազատազրկման դատապարտվել
Գլենդելում մայր և դուստր պայմանական ազատազրկման են դատապարտվել մահվան ելքով վրաերթի համար։ Ինչպեսհայտնում է Glendale News-Press-ը, 81-ամյա Մարտիրոս Հարությունյանին վրաերթի ենթարկելու համար դատարանը նրանց պարտավորեցրել է տուգանք վճարել։
Դեպքը տեղի է ունեցել նախորդ տարվա ապրիլի կեսերին․ տարեց տղամարդը փողոցն անցնելիս էր եղել թույլատրելի հատվածով։ Նրան վրաերթի ենթարկելուց հետո վարորդը՝ 67-ամյա Գոհար Դավթյանը, դիմել էր փախուստի։ Որոշ ժամանակ անց կնոջը և նրա 41-ամյա դուստր Ալինա Դավթյանին կալանավորել էին։ Ալինան մեղադրվում է հանցակցության և կեղծ ապահովագրական հայց ներկայացնելու համար։
Դատարանը Գոհար Դավթյանին դատապարտել է 3 տարվա փորձաշրջանի, 720 ժամ հասարակական աշխատանքի և 300 դոլար տուգանքի։ Իսկ Ալինային՝ 3 տարվա պայմանական ազատազրկման, 30 օր հանրային աշխատանքի և 3000 դոլար տուգանքի։
Գլենդելում 81-ամյա Մարտիրոսին մահվան ելքով վրաերթի ենթարկելու համար 2 հայ կանայք են պայմանական ազատազրկման դատապարտվել
Գլենդելում մայր և դուստր պայմանական ազատազրկման են դատապարտվել մահվան ելքով վրաերթի համար։ Ինչպես հայտնում է Glendale News-Press-ը, 81-ամյա Մարտիրոս Հարությունյանին վրաերթի ենթարկելու համար դատարանը նրանց պարտավորեցրել է տուգանք վճարել։

7or.am