Լրահոս

29.01.2010 16:59

Միջադեպ ադրբեջանական զինված ուժերում. զոհվել է 6 զինծառայող

Ինչպես հաղորդում է «АНС»-ը, հունվարի 28-ին՝ ժամը 18։00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության N զորամասում միջադեպ է տեղի ունեցել, որի պատճառները դեռ հայտնի չեն։ Ինչպես հաղորդել են ՊՆ-ի մամլո ծառայությունից, երկու զինծառայող ավտոմատներից կրակ են բացել, ինչի հետևանքով մահացել է 4 սպա, իսկ երկուսը վիրավորվել են։ Դրանից հետո կրակ բացած զինծառայողներն ինքնասպան են եղել։  Գործի առթիվ հարուցվել է քրեական գործ, և ներկա պահին ընթանում է քննություն։

Ըստ «Bakililar.az»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։