Աշխարհ

09.11.2017 16:36


Վերջին տարիներին Պրիմերայում ամենաշատ հաղթական գոլեր խփած ֆուտբոլիստները

Վերջին տարիներին Պրիմերայում ամենաշատ հաղթական գոլեր խփած ֆուտբոլիստները

Վիճակագրական «Opta» ընկերությունը ներկայացրել է, թե Պրիմերայում հանդես եկող որ ֆուտբոլիստն է ամենաշատ հաղթական գնդակը խփել սկսած 2015-2016 մրցաշրջանից:

Ամենաշատ հաղթանակ իր թիմին բերել է Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը՝ 20 գոլ:

Նրան հաջորդում է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին՝ 19, իսկ եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն՝ 16:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը