Աշխարհ

08.11.2017 20:09


Թուրքական լիրայի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ մեկ տարում նվազել է 27 տոկոսով

Թուրքական լիրայի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ մեկ տարում նվազել է 27 տոկոսով

2017թ. տարեվերջին Թուրքիայում կանխատեսվել է 5.1 տոկոս տնտեսական աճ: Այս մասին թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ հայտնի է դարձել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ-EBRD) հրապարակած «Տարածաշրջանային տնտեսական գնահատման» զեկույցից:

Զեկույցի համաձայն՝ 2018թ. Թուրքիայում կգրանցվի ընդամենը 3.5 տոկոս տնտեսական աճ, սակայն դրա փոխարեն հնարավոր է լիրայի փոխարժեքի և արտահանման ծավալների ավելացում:

ՎԶԵԲ-ի զեկույցում արձանագրվել է, որ 2013թ. ավարտին Թուրքիայում ընթացիկ հաշվի դեֆիցիտի և համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) հարաբերակցությունը կազմել է 6.7 տոկոս, իսկ 2017թ. երկրորդ քառորդում այդ ցուցանիշը նվազել է մինչև 4.1 տոկոս:

Նշվում է նաև, որ 2016թ. հուլիսից մինչ օրս թուրքական լիրան ԱՄն դոլարի համեմատ արժեզրկվել է շուրջ 27 տոկոսով: Դրանում , ըստ զեկույցի, մեծ է նաև Թուրքիայի Կենտրոնական բանկի վարած դրամական քաղաքականության դերը:

Լիրայի արժեզրկումը, իր հերթին, ներգործությունը է ունեցել ինֆլյացիայի աճի վրա, ինչ արդյունքում 2017թ. փետրվարի դրությամբ ինֆլյացիան վերջին 5 տարվա մեջ առաջին անգամ արտահայտվել է երկնիշ թվով: Սակայն Կենտրոնական բանկի վարած խիստ դրամական քաղաքականության և ձեռնարկած միջոցների շնորհիվ մայիսից հետո կրկին նկատվել է ինֆլյացիայի անկում:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը