Մխիթարյանը խոսել է իր ներկայիս մարզավիճակի և Հայաստան-Բելառուս հանդիպման մասին (տեսանյութ)
Նոյեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպման շրջանակում կմրցի Բելառուսի ազգային ընտրանու հետ:
Նոյեմբերի 7-ին մեր ընտրանին մարզում է անցկացրել ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Հրավիրված ֆուտբոլիստներից բացակայում էր միայն Մարկոս Պիզելլին, ով թիմի կմիանա ավելի ուշ: Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ մարզում կանցկացնի նոյեմբերի 8-ին:
armsport.am-ը հայտնում է, որ մարզման ավարտից հետո «Ժամը» լրատվականին հարցազրույց է տվել մեր ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով խոսել է իր ներկայիս մարզավիճակի և գալիք հանդիպումներից իր սպասելիքների մասին:
«Թե ինչպիսի մարզավիճակում եմ ցույց կտան հանդիպումները: Մրցաշրջանի միջնամասում ենք գտնվում, կարելի է ասել մեկ երրորդ մասում: Ամեն ինչ նորմալ է: Այս հանդիպումները լավ հնարավորություն են այն ֆուտբոլիստների համար, ովքեր նոր են հրավիրել հավաքական, կամ քիչ խաղեր են անցկացրել հավաքականում: Նրանք պետք է ապացուցեն մարզչին, որ կարող են մյուս խաղերին նույնպես հրավիրել:
Ամենակարևորն այն է, որ լավ պատրաստվենք: Շատ մեծ հնարավորություն կա Եվրոպայի առաջնությանը մասնակցելու, սակայն դեռևս շուտ է այդ խաղերի վերաբերյալ մտածել»,- ասել է Մխիթարյանը «Ժամը» լրատվականին տված հարցազրույցի ժամանակ: