Լրահոս

08.11.2017 09:48


39-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է 40-ամյա վարորդի տրակտորի հետնամասին․ կա վիրավոր

39-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է 40-ամյա վարորդի տրակտորի հետնամասին․ կա վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում Երևան քաղաքի բնակիչ, 39-ամյա Հայկազ Վարդանյանը իր վարած Mitsubishi Grandis մակնիշի 35 GM 226 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 40-ամյա Վահագն Հարությունյանի վարած Յումզ 64L մակնիշի 6372 SL համարանիշի տրակտորի հետնամասին, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդ Հ. Վարդանյանին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը