Բաքուն` ընտանեկան բիզնես․ Խադիջա Իսմաիլովան՝ Ալիևների ընտանիքի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալի մանրամասների մասին (տեսանյութ)
Настоящее время-ի (Current Time) թղթակցին տված բացառիկ հարցազրույցում ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմաիլովան անդրադարձել է Ալիևների ընտանիքի մասնակցությամբ աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի մանրամասներին:
Վերջին տասնամյակների ընթացքում արտաքուստ վերափոխված Բաքուն այցելուներին առաջին հայացքից արևմտյան քաղաք է հիշեցնում, որտեղ նկատելի է եվրաինտեգրման մարտահրավերները արագորեն հաղթահարելու ձգտումը:
Նմանատիպ շինությունները շատ են հատկապես Բաքվի կենտրոնական հատվածում, որտեղ որոշ փողոցների անվանումներն անգամ միայն անգլերենով են:
Այս ամենը, սակայն՝ զուտ արտաքուստ: Իրականում, Ադրբեջանը աշխարհի ամենակոռումպացված երկրներների շարքում է, որտեղ բացակայում է խոսքի և մամուլի ազոտությունն ու քննադատական մտքի ցանկացած դրսևորում պատժվում է ազատազրկմամբ:
Շարունակելով իր հոր` Հեյդար Ալիևի ավանդույթները, Իլհամը նույնպես նախընտրում է իր ընտանիքի անիմիջական վերահսկության տակ պահել իշխանության լծակներն ու գրեթե ամեն ինչ:
2016 թվականին անցկացված հանրաքվեից հետո Ադրբաջանում ավելացավ փոխնախագահի պաշտոնը, որը Իլհամ Ալիևը փոխանցեց իր կնոջը` Միհրիբան Ալիևային, իսկ նրանց ավագ դուստրը նշանակվեց Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի տնօրենի պաշտոնում:
«2008 թվականից սկսած`օտարերկրյա ներդրումների մեծ հոսքի շնորհիվ Ադրբեջան է մտել շուրջ 130 մլրդ դոլար, սակայն ,անհասկանալի է, թե ուր են գնացել այդ գումարները», - ասում է հետաքննող լրագրող Խադիջա Իսմաիլովան:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության նախկին թղթակից Խադիջա Իսմաիլովան, թերևս, Ադրբեջանի միակ հետաքննող լրագրողն է, ում հաջողվել էր բացահայտել Ալիևների ընտանիքի մասնակցությամբ պետական մասշտաբի աղմկահարույց կոռուպցիոն պատմության մանրամասները:
«Այնպես է ստացվում, որ նավթային բումը այս երկրում սկսվեց ու ավարտվեց, բայց երկրում դրանից մեզ մոտ ոչինչ չփոխվեց», - ասում է Իսմաիլովան:
Հիշեցնենք, որ ադրբեջանական իշխանությունները ի սկզբանե ոչ մի կերպ չէին արձագանքել Խադիջայի հոդվածներում ներկայացված փաստերին, սակայն 2015 թվականի աշնանը՝ հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և պաշտոնի չարաշահման մեղադրանքներով ձերբակալված Խադիջան` դատապարտվեց ազատազրկման 7,5 տարի ժամկետով:
Այս քաղաքական շարժառիթներով պայմանավորված դատավճռի դեմ մարդու իրավունքների բազմաթիվ միջազգային կազմակերպությունների և ակտիվիստների կոշտ քննադատությունների ու ճնշման արդյունքում, Խադիջան՝ 2016 թվականին վեց ամիս անազատության մեջ գտնվելուց հետո, վաղաժամակետ ազատվեց կալանավայրից:
«Ես հետաքննել եմ Ալիևների ընտանիքին պատկանող բիզնես ընկերությունների գործունեության մանրամասները և կարող եմ ասել, որ բոլոր այդ ընկերությունները ունեն մեկ ընդհանրություն, այն է, որ դրանք բոլորը շատ վատ են ղեկավարվում…Ադրբեջանում դեռևս այնպիսի գործ չի եղել, որը մենք բացահայտենք և հետո Գլխավոր դատախազությունը ստուգի մեր ներկայացրած փաստերը: Նման դեպք չի եղել: Մենք բացահայտել ենք, որ բրիտանական ընկերությունների հետ կապ ունեցող օֆշորային ընկերությունները նույնպես պատկանում են Ալիևների աղջիկներին: Երբ այս պատմությունը ջրի երես դուրս եկավ, բացասաբար անդրադառնալով նշված ընկերություններից եկամուտի և հեղինակության վրա, Ալիևները որոշեցին վաճառել այդ ընկերությունները: Իսկ ո՞ւմ վաճառեցին դրանք նորից. Կառավարությանը…Եվ ստացվում է, որ մենք՝ քաղաքացիներս կրկին ստիպված եղանք վճարել դրա համար…Ընտանիքը այստեղ աշխատում է, բայց նրանք այնպիսի համակարգ են ստեղծել, որ ոչ ոք այս երկրում, ոչ ոք, իրենցից բացի չկարողանա մեծ գումարներ աշխատել: Եվ ոչ միայն մեծ գումարներ, այլ առհասարակ` որևէ գումար աշխատել: Դա նման է նարդի խաղին, երբ փակելով ու զբաղեցնելով բոլոր դիրքերը՝ այլևս տեղաշարժվելու ոչ մի հնարավորություն չես թողնում: Որովհետեւ, այն պահից սկսած, երբ մարդիկ սկսեն ազատ տեղաշարժվել, այսինքն` սնվելու և ապրուստի համար բավականաչափ գումար վաստակել և բարեկեցիկ կյանքով ապրել, նրանք սկսելու են այլ հարցեր բարձրացնել…հենց սա չի ցանկանում մեր իշխանությունը», - Настоящее время-ի թղթակցին պատմել է հետաքննող լրագրող Խադիջա Իսմաիլովան:
The Guardian բրիտանական պարբերականի հրապարակած վերջին հետաքննությունը, որին մասնակցել էր նաև Խադիջան, բացահայտել էր Ադրբեջանի կառավարությանը պատկանող բանկային գաղտնի հաշվեհամար, որի վրա եղած 3 մլրդ դոլարը օգտագործվել է եվրոպացի բարձրաստիճան քաղաքական գործիչներին կաշառելու նպատակով:
Ադրբեջանի իշխանություններին ներկայացված մեղադրանքների առնչությամբ Ալիևի խորհրդական Ալի Հասանովը The Guardian-ի հրապարակումը «թունավոր» էր որակել՝ ավելացնելով, որ հետաքննության պատվիրատուներն են բրիտանական գաղտնի ծառայությունները, հայկական Սփյուռքն ու Ամերիկայի Միացյալ Նահանագները:

Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն