Աշխարհ

07.11.2017 14:22


Հոկտեմբերին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 10,6 մլն դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք

Հոկտեմբերին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 10,6 մլն դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք

2017-ի հոկտեմբերին Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է շուրջ 10,6 միլիոն ամերիկյան դոլար արժողությամբ ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Նույն տարվա սեպտեմբերին Ադրբեջանը ստացել էր 493 հազար դոլարի արտադրանք. Հոկտեմբերին արտահանումն աճել է շուրջ 21,5 անգամ: Տվյալները վերցվել են Թուրքիայի արտահանողների խորհրդի (Türkiye İhracatçılar Meclisi-TİM) պաշտոնական կայքից:

Հոկտեմբերին Վրաստանին մատակարարվել է 380 հազար ամերիկյան դոլարի ռազմական-ավիացիոն նշանակության արտադրանք: Նախորդ ամսվա տվյալներով՝ Թուրքիայից Վրաստան արտահանումները կազմել են մոտ 234 հազար դոլար, այսինքն հոկտեմբերին արտահանումը աճել է մոտ 1,6 անգամ:

Նույն ժամանակաշրջանում Թուրքիայի Իրան է արտահանվել մոտ 83 հազար դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: Սեպտեմբերին Իրանին մատակարարվել է 304 հազարի դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: Այսինքն հոկտեմբերին Թուրքիայից Իրան արտահանումը աճել է մոտ 3,6 անգամ:

2017-ին հոկտեմբերի տվյալներով՝ Թուրքիայից ռազմական և ավիացիայի ոլորտում արտադրանքներ ներմուծած երկրների շարքում առաջատարներն են.

  • ԱՄՆ — 56,7 մլն դոլար
  • Գերմանիա — 20,7 մլն դոլար
  • Ադրբեջան — 10,6 մլն դոլար

Ընդհանուր առմամբ, Թուրքիան այս տարվա հոկտեմբերին այլ երկրներ է արտահանել շուրջ 145 միլիոն ամերիկյան դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը