Լրահոս

29.01.2010 16:43

Հաստատվել են Կարմիր գրքերը

ՀՀ կառավարությունն իր երկու որոշմամբ հաստատել է ՀՀ բույսերի եւ ՀՀ կենդանիների Կարմիր գրքերը։ Այժմ Հայաստանում գործում են 1989թ. հրատարակված Կարմիր գրքերը, որոնցում ընդգրկված են 387 տեսակի հազվագյուտ եւ անհետացման վտանգված անոթավոր բույսեր եւ 99 տեսակի հազվագյուտ եւ անհետացման վտանգված վայրի ողնաշարավոր կենդանիներ։ Կարմիր գրքերի երկրորդ հրատարակությունը բովանդակում է 463 բարձրակարգ բուսատեսակներ եւ 155 տեսակի անողնաշարավոր եւ նույնքան էլ ողնաշարավոր կենդանիներ։ Որոշումների ընդունումը կնպաստի գիտականորեն հիմնավորված հատուկ միջոցառումների մշակման եւ իրագործման միջոցով կենսաբազմազանության արդյունավետ պահպանության եւ վերարտադրության բարելավմանը, Կարմիր գրքերում ընդգրկված տեսակների վերահսկողության ապահովմանը եւ դրանց նկատմամբ անօրինական գործունեության կրճատմանը, ինչպես նաեւ այդ տեսակների վերաբերյալ տեղեկատվության տարածմանը եւ բնակչության իրազեկության բարձրացմանը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։