Աշխարհ

07.11.2017 16:09


Թուրքիայում հոգեկան խանգարում ունեցող 1 միլիոն մարդ կա

Թուրքիայում հոգեկան խանգարում ունեցող 1 միլիոն մարդ կա

Թուրքիայում հոգեկան խանգարումներով տառապող շուրջ մեկ միլիոն հիվանդ կա: Այս մասին «gazeteduvar.com.tr» լրատվակայքի համաձայն, տեղեկացրել է շիզոֆրենիայով տառապող հիվանդների աջակցությամբ զբաղվող թուրքական միության նախագահ Մեսութ Դեմիրօղլուն:

«Թուրքիայում ներկայումս միայն շիզոֆրենիա ախտորոշմամբ 600.000 հիվանդ կա: Եթե դրան գումարենք նաև մյուս դեպրեսիոն հիվանդությունները, ապա հիվանդների թիվը կգերազանցի մեկ միլիոնը: Դա լուրջ ցուցանիշ է: Այսինքն, մեկ միլիոն բնակչության հոգեկան առողջությունը խաթարված է», - ասել է Դեմիրօղլուն:

Նա հավելել է, որ թուրքական պետությունը շիզոֆրենիայով հիվանդ անձանց հաշմանդամ է համարում: Բայց չնայած դրան՝ սոցիալական այս խմբին թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը վերաբերվում են ոչ թե որպես հաշմանդամի, այլ որպես ագրեսիայի պոտենցիալ աղբյուր: Գործատուները խուսափում են աշխատանքի ընդունել նման ախտորոշմամբ մարդկանց, ինչի արդյունքում հիվանդները նյութական լուրջ խնդիրներ ունեն:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը