Աշխարհ

07.11.2017 14:01


Թուրքիան և ԱՄՆ-ն վերսկսել են վիզաների տրամադրումը

Թուրքիան և ԱՄՆ-ն վերսկսել են վիզաների տրամադրումը

ԱՄՆ-ն Թուրքիայում գտնվող իր դիվանագիտական ներկայացուցչություններում սկսել է վիզաներ տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին: Այդ մասին հայտնում է «NTV» հեռուստաընկերության լրատվական կայքը:

Ամերիկյան կողմի հայտարարության մեջ նշվում է, որ վիզաների տրամադրումը սահմանափակ քանակով է լինելու: Ըստ հայտարարության՝ առայժմ վաղ է խոսել առանց սահմանափակման վիզաների տրամադրման մասին:

Հաղորդագրության մեջ, ամերիկյան կողմը նշել է, որ Թուրքիայից երաշխիքներ է ստացել, ըստ որի՝ դեսպանատան մնացած ամերիկացի աշխատողները չեն ձերբակալվի իրենց պարտականությունները կատարելիս:

Միաժամանակ ամերիկյան կողմը շարունակում է մտահոգված լինել Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի կալանավորմամբ: Աշխատակցի ազատ արձակման նպատակով ԱՄՆ-ն կշարունակի բանակցություններ վարել Թուրքիայի հետ։

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը իր հերթին է սկսել վիզաներ տրամադրել ամերիկացիներին՝ նույնպես սահմանափակ քանակով:

Հիշեցնենք,որ Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի՝ Թուրքիայում ահաբեչական խմբավորում համարվող գյուլենական կառույցի հետ կապի մեղադրանքով կալանավորումից հետո ԱՄՆ-ը դադարեցրել էր Թուրքիայի քաղաքացիներին մուտքի վիզաների տրամադրումը։ Թուրքական կողմը իր հերթին նմանատիպ արգելք էր մտցրել ԱՄՆ-ի քաղաքացիների համար։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը