Լրահոս

29.12.2010 13:43


Թրքագետ. «Հայաստանում և Թուրքիայում նկատվել է դեպի ազգայնական տրամադրությունների աճ»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թրքագետ Արտակ Շաքարյանն, անդրադառնալով  գալիք տարում հայ-թրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ակնկալիքներին, նշել է, որ 2011 թ.  ավելի պասիվ տարի կլինի:

Ըստ բանախոսի՝  հայերի  ակնկալինքներն այն պետք լինի, որ Թուրքիայում կայանալիք ընտրությունների արդյունքում պահպանվի ներկայիս իշխանությունը, որն ավելի ունակ է շարունակելու հայ-թրքական արձանագրային գործընթացը։

Ինչ վերաբերում է 2010-ին, ապա թուրքագետի գնահատմամբ՝  և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում նկատվել է դեպի ազգայնական տրամադրությունների աճ:

Այս խորագրի վերջին նյութերը